Լրագրողներին և հետաքրքրված անձանց տեղեկացնում եմ, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին, միջնորդության քննարկումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ ժամը 00:30-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:
Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ: