Բերման են ենթարկվել պետհամարանիշները կեղծելու համար

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու 4-րդ զանգվածի 38/24 հողակտորի մոտից բերման է ենթարկվել  1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 20.50-ին,  Ռոստովյան փողոցից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել