Ժառանգության իրավունքի վկայագիրը

Ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը:

Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:

Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:

Եթե ժառանգության իրավունքի վկայագիր տալուց հետո ի հայտ է եկել այնպիսի գույք, որի համար վկայագիր չի տրվել, ապա տրվում է ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր:
Անժառանգ գույքի ժառանգության իրավունքի վկայագիրն ուղարկվում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել