Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում մաքսային ծառայությունում աշխատանքի ընդունվելիս

Մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում

2. Անձնական թերթիկ (N 1 ձև)

3. Ինքնակենսագրություն

4. Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները

5. Մաքսային կամ այլ ծառայության դասային կամ հատուկ կոչում շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը(առկայության դեպքում)

6. Տեղեկանք առողջական վիճակի մասին

7. Աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)

8. Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

9. Գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)

10. Պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները (առկայության դեպքում)

11. Մասնագիտական վերապատրաստման հավաստագրերի և վկայականների պատճենները (առկայության դեպքում)

12. Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել