Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի տված հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին իր ժամանման մասին ծանուցելուց և հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:
Մշտական ներկայացուցիչը իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին նամակը հանձնելուց հետո:
Մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը` դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի` առանց մրցույթի:
Այն անձը, որը մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չի զբաղեցրել, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման: