Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումում:
Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
Դիվանագետի ծառայությունն ընթանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում իրար հաջորդող աշխատանքային փուլերով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ժամկետը երկու տարի է, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
ա) անձնական դիմումի համաձայն.
գ) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության դեպքում.
ե) ծառայողական անհրաժեշտության դեպքում: