Ո՞ր դեպքում է անհրաժեշտ պայմանագրի նոտարակ վավերացումը

Պայմանագրի նոտարական ձևը պահպանելը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն ժամանակն, երբ կողմերից մեկը պահանջում է նոտարական վավերացում, թեկուզ և օրենքով տվյալ գործարքների համար նոտարական վավերացում չի պահանջվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նոտարական վավերացում նախատեսվում է այն գործարքների համար, որոնք վերաբերում են գույքի առավել կարևոր տեսակներին (անշարժ գույքի հետ կապված գործարքները` առուծախ, նվիրատվություն, վարձակալություն, օգտագործում և այլն), կարևոր իրավունքների փոխանցմանը ( անշարժ գույքի գրավ, ռենտայի պայմանագիր և այլն) կամ երբ անհրաժեշտ է հստակ ձևակերպում (լիազորագիր կտակ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել