Որո՞նք են մաքսային ծառայողի պարտականությունները

Մաքսային ծառայողը պարտավոր է`

1) իր իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, ինչպես նաև տիրապետել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ գիտելիքների.
2) իր իրավասության սահմաններում ապահովել քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պահպանումը.
3) կատարել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի ու պաշտոնատար անձանց` իրենց իրավասության սահմաններում տրված օրինական հրամաններն ու կարգադրությունները.
4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները և ընթացք տալ դրանց.
5) պահպանել ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու կարգը.
6) օրենքով սահմանված դեպքերում սկսել հետաքննության և նախաքննության գործերը.
7) մասնակցել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.
8) ճշգրիտ, ժամանակին, բարեխղճորեն և անշահախնդրորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ պարտականություններ.
9) պահպանել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները, որոնք հաստատվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

Մաքսային ծառայողի պարտականություններն ըստ զբաղեցրած պաշտոնի որոշում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել