Մաքսային ծառայողն իրավունք ունի`
1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.
3) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունել.
4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և դրամական բավարարման չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.
5) ծանոթանալ իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և այլ փաստաթղթերի` մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնել բացատրություններ.
6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.
7) կենսաթոշակային ապահովման.
8) պահանջել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.
9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` «Մաքսային ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.
11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:
Մաքսային ծառայողն ունի նաև «Մաքսային ծառայության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ: