Որպես կանոն, հայցը հարուցվում է պատասխանողի գնտվելու/բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
Բայց և այնպես այս կանոնից կան բացառություններ:
Մասնավորապես .
Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:
Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:
Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:
Նշենք, որ բացառիկ ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ: