ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու պահանջը Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելուն է ծառայում․ Օխանաշվիլի

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու պահանջը ծառայում է Վրաստանի ապակայունացմանն ու երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

«Ռուսաստանի և Բելառուսի հետ վիզային ռեժիմի հետ կապված հարցերը, պարզ է, թե ինչ շահ են հետապնդում: Վիզային ռեժիմը Սաակաշվիլին է հանել. եթե այդպես չլիներ, մենք համապատասխան որոշում կկայացնեինք այդ իրավիճակում։

Մենք գործում ենք բնակչության շահերից ելնելով, այլ ոչ թե ընդդիմադիր ​​կուսակցությունների կողմից իրականացվող քաղաքական քայլերի համար։ Նրանք ցանկանում են ապակայունացնել երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ, բոլոր առաջարկները ծառայում են այդ նպատակին», — ասել է Օխանաշվիլին։

Հիշեցնենք, որ «Լելո» կուսակցությունը պահանջել էր խստացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել