Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգոստոսի 3-ի որոշմամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին արձակուրդ է տրամադրվել։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 10-23-ը ներառյալ:
2. Նազելի Բաղդասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը: