Վկաները վարչական վարույթում

Վարչական վարույթում կարող են հանդես գալ նաև այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Վարչական մարմինը, վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործին վերաբերող տեղեկություններ:

Վկան վարչական վարույթում կարող է հանդես գալ միայն անմիջականորեն: Իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունքներ տալ գրավոր` առանց վարչական մարմին ներկայանալու: Գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով` ստորագրման տարվա, ամսվա և ամսաթվի նշմամբ: Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմնի կողմից հրավիրվում է այդ մարմին:

 

Վկայի՝ վարչական վարույթին մասնակցության մասին նշվում է վարչական վարույթի արձանագրության մեջ: Արձանագրությունը պետք է պարունակի վկայի անունը և ազգանունը` տվյալ գործում նրա կարգավիճակի նշմամբ: Անհրաժեշտության դեպքում վկաները ևս ծանուցվում են վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Վկաներին տրվոււմ են վճարումներ՝ Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից` կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել