Առնվազն Ֆիզկուլտուրայի բժշկական խմբերը որոշելու համար պարտադիր է բուժզննության անցկացումը․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանն այն մասին, որ դպրոց ընդունվելիս երեխայի բժշկական տեղեկանք չի պահանջվում և, որ նման դեպքերում ծնողները կարող են ահազանգել նախարարություն։

«Դուք իսկապես էլ գործ չունե՞ք անելու։

Լավ չկա արդյո՞ք այս մեծ նախարարությունում գեթ մեկ մասնագետ, ով հուշի, որ առնվազն Ֆիզկուլտուրայի բժշկական խմբերը (սա ի դեպ ՀՀ կառավարության որոշման համաձայն է) որոշելու համար ՊԱՐՏԱԴԻՐ Է բուժզննության անցկացումը՝ այն էլ տարին մի քանի անգամ։

Նման մոտեցումը կարևոր է նաև այլ աստիճանի ուսումնական հաստատությունների համար՝ քոլեջ, բուհ և այլն։ Հակառակ դեպքում անտեսելով սովորողի առողջական վիճակը, հաճախ նաև ծնողների մակարդակով թաքցնելով լուրջ խնդիրները նրան կարող են հասցնել անգամ մահվան, ինչի ականատեսը նաև մեր հանրապետությունում ենք բազմիցս եղել։ Հետո ամենը ջարդվում է խեղճ ֆիզկուլտուրայի ուսուցչի վրա, հատկապես, որ 21-րդ դարում Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որտեղ անգամ բուժքույր չկա։

Ի դեպ սովորողների բուժզննության հարցը կարգավորվում է Առողջապահության նախարարի մի քանի հրամաններով։

Ի վերջո ԿԳՄԱՆ-ի համար արդյո՞ք կարևոր չէ մեր երեխաների առողջությունը: Չնայած արդեն ոչնչից չեմ զարմանում, այն ինչ անհրաժեշտ է դրա հակառակն է արվում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել