Ի՞նչ է նշանակում պարտադիր բաժնի իրավունք, և ովքեր ունեն այդ իրավունքը

Օրենքը սահմանում է այն ժառանգների շրջանակը, ում համար, անկախ կտակարարի կամքից, կտակի բովանդակությունից, վերապահված է ժառանգության որոշակի բաժին: Այդ բաժինն ընդունված է անվանել պարտադիր բաժին, իսկ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգներին` անհրաժեշտ ժառանգներ:

Անհրաժեշտ ժառանգներին վերապահված պարտադիր բաժնի իրավունքը կոչված է նյութապես ապահովելու ըստ օրենքի այն ժառանգներին, որոնք գտնվել են ժառանգատուի խնամքի տակ, կամ որոնց ժառանգատուն պարտավոր էր խնամել:

ՀՀ քաղաքացիական`1194 հոդվածի համաձայն` պարտադիր բաժնի իրավունք ունեն.
ժառանգատուի անչափահաս երեխաները,
ժառանգատուի հաշմանդամ երեխաները,
ժառանգատուի անգործունակ խանաչված երեխաները,
ժառանգատուի 60 տարեկան դարձած երեխաները,
ժառանգատուի հաշմանդամ ամուսինը,
Ժառանգատուի անգործունակ ճանաչված ամուսինը,
ժառանգատուի 60 տարեկան դարձած ամուսինը,
ժառանգատուի հաշմանդամ ծնողները,
ժառանգատուի անգործունակ ճանաչված ծնողները,
ժառանգատուի 60 տարեկան դարձած ծնողները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել