18-ամյա երիտասարդը դանակահարել էր 28-ամյա երիտասարդին․ ոստիկանություն

Հուլիսի 21-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, նշված պուրակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Վանաձորի Վարդանանց փողոցի 18-ամյա բնակիչը:

Նա կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել