Արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ. Տարոն Չախոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Այն ինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։

«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է Մուրադ Փափազյանը։

Սրանով իսկ Մուրադ Փափազյանը խոստովանել է իր իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված հարձակումը։

Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։

Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն, ապա արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։

Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել