Դա նախապայման չէր. Էդուարդ Աղաջանյանը՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին

Այդ հայտարարությունը նախապայման չէր: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ քաշեց «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և հարցին՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է և սա պայմանավորվածության խախտում չէ՞:

Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել,որը մեր համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,- ասել է Աղաջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել