Փոխոստիկանապետը կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանին 2022 թվականի օգոստոսի 2-6-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն «Բալիկչի, Իսիկ-Կուլ»՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառմանը մասնակցելու նպատակով։

2. Կամո Ցուցուլյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կամո Ցուցուլյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել