Բնակչության պետական ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները փոփոխվում կամ լրացվում են, եթե`
ա) ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման տվյալներում առկա են անճշտություններ,
բ) փոխվել է անձին վերաբերող` ռեգիստրում կուտակված որևէ անհատական հաշվառման տվյալ:
Ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները պաշտոնական փաստաթղթի տվյալներին չհամապատասխանելու դեպքում դիմումը համապատասխան փաստաթղթի հետ միասին ներկայացվում է կենտրոնական կամ տեղական ռեգիստր:
Ռեգիստրի աշխատողն ստուգում է դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ստորագրությամբ վավերացնում դրանք:
Ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ:
Ռեգիստրում մշակվող անհատական հաշվառման տվյալների փոփոխություն կամ լրացում կատարող լիազորված պետական մարմինները 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում են կենտրոնական ռեգիստրին:
Ռեգիստրում կուտակված և հետագայում փոփոխություն կրած անհատական հաշվառման տվյալներն սկզբնական (նախնական) տեսքով պահպանվում են ռեգիստրի արխիվում: