Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հուլիսի 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Նորգավիթ պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է պաշտոնից և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Ռուզաննա Ադամյանի դիմումը՝
1.Ռուզաննա Ադամյանին՝ 2022 թվականի հուլիսի 18-ից ազատել «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից»։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`աշխատողի նախաձեռնությամբ։ Այս հիմքով էլ տնօրեններն ազատվել են պաշտոնից։
Մյուս որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Կարեն Սարգսյանի դիմումը՝
1. Կարեն Սարգսյանին՝ 2022 թվականի հուլիսի 18-ից նշանակել «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»: