Բացահայտվել է պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 3 դեպք. ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, ծեծի ու հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, խարդախության, ընտանեկան բռնության և պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, յուրացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անօրինական միգրացիայի կազմակերպման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ՝ 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ վնասման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել