Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Կառավարության հուլիսի 21-ի նիստում ներկայացրեց ոստիկանությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ հարցը:

«Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար հայտարարվել էր մրցութային ընթացակարգ: Պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնույթով, քանակով՝ թվով 175 միավոր և նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ նախատեսվող գումարը ամբողջությամբ հատկացնելու դեպքում»,-ասաց Վահե Ղազարյանը:

Մեքենաների ձեռք բերման համար կհատկացվի 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը կարող էին նաև չզեկուցվող ընթացակարգով ընդունել:

«Բայց քանի որ կան զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր, և նաև նախապատմություն կարևոր համարեցի զեկուցել և ներկայացնել, թե ինչի մասն է խոսքը»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել