«Արդեն հոգնել ենք»․ քաղաքացիներն ահազանգում են ՀԷՑ-ի թերի աշխատանքի մասին

Երևանի Նալբանդյան փողոցի 7 և 9 շենքերի բնակիչները ահազանգել են Iravaban.net-ին։

Մոտավորապես 19։30-ից մինչև 00։00-ն բնակիչները առանց էլեկտրաէներգիայի էին մնացել․ հենց այն ժամերին, երբ մթնում է և դրա կարիքը կա։ Բնակիչներն այսօր էլ փորձել են պարզել, թե որն է եղել անջատման պատճառը, սակայն ՀԷՑ-ից հայտնել են, որ երեկվա վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրել։

Նրանք նշում են, որ ՀԷՑ-ի աշխատանքը իրենց չի բավարարում։ Բացի այդ, հոսանքի անկանխատեսելի տատանումներից վնասվում է նաև նրանց գույքը, էլեկտրատեխնիկան։

Բնակիչների խոսքով՝ հաճախակի անջատումները պարբերական բնույթ են կրում, հատկապես ցերեկային ժամերին․ «Արդեն հոգնել ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել