Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20 օր ժամկետով։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսքանյանը։

«Դատավոր Շիրոյան ժամանակը կգա ու ես կգամ էս որոշման համար։ Լավ հիշի խոսքս…»,-գրել է նա։

Հիշեցնենք` Միքայել Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել