Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի․ Սերժ Սարգսյան

Ես չգիտեմ մի ժողովուրդ, որ առանց պետականության երկար ժամանակ դիմացել է: Երևի մենք եզակիներից ենք: Այս մասին «Հայկյան-2021» մրցանակաբաշխության ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո, կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց, որպես ժողովուրդ, նրանք չեն կարող լիարժեք համարել, որ իրենց ազգային առաջնահերթություններն իրականացվում են:

Պետությունը նրա համար է, որպեսզի այդ առաջնահերթություններն իրականացնի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար:

Ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ արժանի գործեր այս լսարանում ներկայացված չեն, բայց միևնույն ժամանակ, ես շատ լավ հասկանում եմ, որ մի միջոցառումով կամ մի մրցանակաբաշխությամբ անհնար է ամբողջն ընդգրկել, և այս առումով, իհարկե, իմ ցանկությունն է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որպեսզի այն լինի հավերժ, անցկացվի ամեն տարի, և որպեսզի մենք կարողանանք մեր ուժերի ներածին չափով խրախուսել և այդպիսով մեր շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել