Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որով ինքն իրեն արձակուրդ է տրամադրել։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1. 2022 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2022 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:
3. Ազգային ժողովի ղեկավար – գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-նշվում է կարգադրության մեջ: