Քննիչը արգելել էր Արմեն Գրիգորյանին տեսակցել. պատգամավոր

Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:

«Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք, այսքան ամիս արգելել են:

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կորցրեց ինքնազգացողությունը: Շտապ օգնությանը չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել