Քաջարանում ավագանու ընտրություններ է նշանակվել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բազմաբնակավայր համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակել համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն»:

Ավելի վաղ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգարժան հայրենակիցներ,

ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո “Մանվել Փարամազյան” դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Հարգանքով` Քաջարան համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել