Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե:
Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը:
Ստեփան Միքայելյանը ՔԿ է հրավիրվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
Նշենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ձայնագրությունը հրապարակվել է։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին, հացի սեղանի շուրջ տեղի ունեցած զրույցից։
Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։