Փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել. հերքում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրաթերթերից մեկն այսօր «Մարզերում հանդուրժողականություն են քարոզում» վերնագրով հոդված էր հրապարակել (որն, իհարկե, արտատպել են որոշ կայքեր, իսկ մեկն էլ՝ ավելի մեծ «սենսացիա» ապահովելու նպատակով, իրեն բնորոշ ոճով վերնագիր էր հորինել), որում, ի թիվս այլ ապատեղեկատվության, նշել էր, թե միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։

Տեղեկացնում եմ, որ փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել, իսկ թե քննարկումն ինչի մասին է եղել, դրա վերաբերյալ հաղորդագրություն են տարածել և՛ Արդարադատության նախարարությունը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել