Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե այժմի ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համար կա՞, թե՞ ոչ, նշեց՝ Մինսկի խումբն ունի 3 համանախագահ և երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղաբարաղի հիմնահարց մասով․ «Միսնկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջի մասին խոսելիս ում է նկատի ունեցել, ասաց. «2016 թվականին ԵԱՀՄ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, դա ոչ այլ ինչ էր, քան նշաձողն իջեցնելու կոչ: Ուղիղ կարող եմ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն իրենց 3 առաջարկներով կոչ են արել նշաձողն իջեցնել»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել