Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով։
Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։