Հուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին (երեքշաբթի): Այն ոչ աշխատանքային օր է:

Հուլիսին այլ տոնական կամ հիշատակի օրեր չկան:

Եկեղեցական տոներ

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը նշվում է հուլիսի 2-ին։

Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը նշվում է հուլիսի 4-ին։

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշվում է հուլիսի 10-ին։

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը նշվում է հուլիսի 16-ին։

Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է: Այս տարի այն նշվելու է հուլիսի 17-ին։

Վարդավառի, Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է հուլիսի 24-ին։

Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը նշվելու է հուլիսի 30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել