Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երկարամյա հայրենանվեր գործունեության համար Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայէլ Նուպարի ԽԱՐԱՊԵԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշված է հրամանագրում: