Նախագահը նշել է, թե որն է գնաճի պատճառը

Գնաճը պայմանավորված է արտաքին ազդակների հետ և այդ ինֆլացիան նոր չէ: Այն սկսվեց անցած տարի, որը պայմանավորված էր կորոնավիրուսով: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այն քաղաքականությունը, որը վարում է կենտրոնական բանկը, որպեսզի կարողանա իրավիճակը կառավարելի դարձնել, այն բոլոր երկրների Կենտրոնական բանկերի մակարդակով դեռևս չի աշխատում: Դրանք չեն աշխատում, որովհետև կորոնավիրուսը լրջագույն փոփոխություն մտցրեց մեր կյանքում: Լոգիստիկ բոլոր կապերը կտրվեցին: ԱՄՆ-ում ուղղակի 5 տրիլիոն գումար են բաժանել քաղաքացիներին, Եվրոմիությունում՝ մոտ 3 տրիլիոն եվրո, իսկ դա պետք է ազդեր ինֆլացիայի վրա: Սա դասական տնտեսագիտություն է և այս հանգամանքները հաշվի չառնել ու փորձել ուղղակի չտեսնելը բերեց նրան, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում այսօր աննախադեպ գնաճ է»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել