Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ս.Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022թ. մայիսի 19-ի հ.26 արձանագրությամբ ներկայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի 19.05.2022թ. եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 25.05.2022թ. h. 12/23727-22 զեկուցագիրը՝
1. «Երևանի Ս.Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արմենուհի Էդիկի Սարգսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:
2. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մայիսի 30-ից մինչև 2027 թվականի մայիսի 30-ը»։