ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հունիսի 21-ի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։
Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։