Այս ամենն ամենաթողության հետևանք է. Աննա Մկրտչյան

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Ազգային ժողովի պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթով հանդես եկավ:

«Հայաստանում իշխանությունը զավթած մարդասպանների բանդան շարունակում է կյանքեր խլել: Այս ամենն ամենաթողության հետևանք է, որը ուղղորդված է ամենավերևից և կոծկվում է Հայաստանի իրավապահ մարմինների, ինչպես նաև ոստիկանապետ կորչեցյալի կողմից: Ոստիկանապետ կոչեցյալ, որովհետև այդ մարդը երբեք էլ Հայաստանի ոստիկանապետ չդարձավ: Այդ մարդու ամենամեծ կոչումը եղել է Նիկոլի դասարանցի Վահե լինելու կոչումը: Այս մարդու ամենամեծ գործը եղել է հարսանիքների և ծնունդների ժամանակ Նիկոլին խմացնելն ու տրամադրությունը բարձրացնելը:

Խնդրում եմ չմոռանալ, որ որոշ ժամանակ առաջ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կենտրոնում կրակոցների պատմություն էր հորինել: Խնդրում եմ չմոռանալ, թե ինչպես ՔՊ-ական մարզպետները իրենց կաբինետներ էին հրավիրել քաղաքացիների ու ծեծի ենթարկել: Խնդրում եմ չմոռանալ, թե ինչպես է ՔՊ-ական մարզպետը ծեծի ենթարկել Հայաստանի Հանրապետությանը ծառայող սպային, որը երկար ժամանակ է, ինչ անգիտակից վիճակում է: Խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլի անվտանգության աշխատակիցները հղի կոնջը սպանեցին: Այս դեպքերը ամենաթողության արդյունք են, որի հետևում կանգնած է նաև այս շենքում նստող ոստիկանապետը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենք ոստիկանությունից որևէ պահանջ չունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել