«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ հունիսի 20-ին, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Նախատեսված է, որ շարժման մասնակիցները պետք է քայլերթով գնան նաև Ոստիկանության և ԱԱԾ շենքեր։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
««Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»,- նշված է հայտարարության մեջ: