Համակարգելու եմ նաև տիեզերական գործունեության ոլորտը․ Ավետ Պողոսյան

Սիրելի ընկերներ, այսօրվանից գործունեությունս շարունակելու եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ զբաղեցնելով ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել Ավետ Պողոսյանը։

«Ի թիվս այլ ոլորտների, համակարգելու եմ նաև տիեզերական գործունեության ոլորտը: Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջերս Երկիր մոլորակի ուղեծիր ուղարկեց իր առաջին արբանյակը: Առջևում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումն է և ոչ միայն:

Ի գործ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 20-ի որոշմամբ Ավետ Պողոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել