Ուսուցչի 10 թափուր աշխատատեղ՝ Երևանի դպրոցներում

Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։

Հայտարարվում է մրցույթ Երևանի «Երևանի Հ.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ուսուցչի (20 դասաժամ) թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ. 133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ) թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի պրոֆ. Արշ. Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի և «Տեխնոլոգիա» (տղաների խումբ՝ 10 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ`«Երևանի Հ. Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Կենսաբանություն» (13 դասաժամ) առարկայի ուսուցչի, «Ինֆորմատիկա» (5 դասաժամ) առարկայի ուսուցչի, «ՆԶՊ» (3 դասաժամ) առարկայի ուսուցչի, «Կերպարվեստ» (3 դասաժամ) առարկայի ուսուցչի, «Տեխնոլոգիա» (տղաներ, 4 դասաժամ) առարկայի ուսուցչի և դասվարի (16 դասաժամ) թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ`«Երևանի հ.186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Երաժշտություն» առարկայի (20 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել