Պավել Մանուկյանին օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման․ Մարինե Մանուկյան

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ։ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն ահազանգ-պահանջ է հնչեցրել, ուղղելով այն ՀՀ ՄԻՊ-ին և ՀՀ Արդարադատության նախարարին։ Նա , մասնավորապես, նշում է․

«Պավել Մանուկյանը ունի լուրջ առողջական խնդիրներ որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանը արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար:

Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման: Հրապարակավ դիմում եմ մարդու իրավուքների պաշտպանին և պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկելու համար:

Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումը անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսևորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել