Հունիսի 20-24-ը մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում էլեկտրաշչակներ են փորձարկվելու։
«Տեղեկացնում ենք, որ 20.06.-24.06.2022թ. Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: