Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարով պայմանավորված, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:

Առաջիկա օրերին, մինչև պոմպի վերանորոգումը, գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել