ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 427.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 3.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.67 դրամ (նվազել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.29 դրամ (աճել է 3.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.56 դրամ (աճել է 0.07 դրամով):