Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցեր: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք այս հրապարակում շարունակել մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը, 30-40 աստիճան արևի տակ վատնել մեր ուժերը, ջլատել մեր ռեսուրսները: Նպատակահարմարության և արդյունավետ շարունակության հարց գոյություն ուներ: Այո, մենք վերցնում ենք պատասխանատվությունը մեզ վրա, լավ հասկանալով, որ դա կօգտագործվի մեր դեմ: 1-2 օրից, ովքեր մտածում էին, որ վրանները հանելուց հետ պայքարը կթուլանա, կհամոցվեն հակառակում»,-ասաց նա:
Սաղաթելյանն ասաց, որ երախտապարտ է բոլոր քաղաքացիներին, ովքեր եղան վրաններոմ, բայց իրենք հիմա ուրիշ տեղ են պետք:
«Եթե գա ինչ-որ փուլ, որ հասկանանք, որ այդ վրանները մեզ անհրաժեշտ են, մենք ոչ մի կաշկանդում չենք ունենա»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: