Բացահայտվել է Բագրատունյաց փողոցում կատարված դանակահարությունը

Հունիսի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը Բագրատունյաց փողոցից, դանակահարված վիճակում, բուժօգնության է տեղափոխել 23-ամյա երիտասարդի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողի հորից հաղորդում ընդունեցին։ Ըստ տղամարդու՝ ժամը 17.30-ի սահմաններում անհայտ անձը սուր-կտրող գործիքով խփել էր որդուն:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեցին դեպքի բացահայտմանն անհրաժեշտ օպերատիվ տեղեկությունները։ Համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ՝ Շենգավիթի ոստիկանները պարզեցին, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածք պատճառել էր մասիսցի 41-ամյա մի տղամարդ։ Նա ժամը 23.40-ին հայտնաբերվեց ու, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվել։ Դանակը հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել