Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ կարևոր հայտարարություն ունի 18-ից 23 տարեկան ՀՀ քաղաքացիների և նրանց ծնողների համար:
«Մի քանի օրից Ազգային ժողով կմտնի օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը տրամադրելու է անվարձահատույց 3 սենյականոց բնակարան Երևանում: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ բնակարանը ստանալու են ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, այլ ոչ թե 20 տարի հետո, երբ ձեռք կբերեն կեսնաթոշակի իրավունք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: