Արհեստականորեն դրամն արժեզրկելով մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ․ Մարտին Գալստյան

Դրամի փոխարժեքը ազատ լողացող է և համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշվեց, որ խնդիրը լուծելու համար առաջարկվում էր արհեստականորեն արժեզրկել դրամը։

«Արհեստականորեն դրամն արժեզրկելով մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին։ Եթե իրավիճակը դուրս գա տիրապետության տակից կամ դարձավ անկառավարելի, արտահանող ընկերությունների մոտ առաջանալու են խնդիրներ, որովհետև իրենց աշխատողները 2-րդ ռաունդով գալու են, բանակցելու են աշխատավարձերի բարձրացման համար, որին հաջորդելու է պահանջարկի ևս մեկ ռաունդ, որին հաջորդելու է ևս մեկ բարձրացում և այդպես մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, որը մեր կողմից քաղաքականությունը դարձնելու է դժվար կառավարելի, իսկ տոկոսադրույքի միջոցով արձագանքը՝ չափազանց ծանր»,-նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այժմ կառավարության հետ կոորդինացված քաղաքականություն ունենալն է կարևոր։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել